Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին․ Տիգրան Ավինյանն այցելել է հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզ (լուսանկարներ)
Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզ կատարած այցից։
«Շուրջ 170 փոքրիկների համար ապահովվել են բարեկարգ, անվտանգ ու էներգաարդյունավետ պայմաններ թիվ 109 մանկապարտեզում:
Նախագիծը կյանքի է կոչվել միջազգային մեր գործընկերների հետ՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում:
Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ 2023թ.-ին Երևանում համայնքային ու միջազգային ծրագրերով ընդհանուր առմամբ հիմնանորոգված շահագործման կհանձնվի 23 մանկապարտեզ», - գրել է նա: