Խաղաղության համաձայնագիր ստանալու համար ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի ստանձնել Հայաստանի պաշտպանության զգալի մասը․ Փոլ Գոբլ. 168․am
ԱՄՆ Պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական (1990-ական թթ.), ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս՝ Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր Փոլ Գոբլը պատասխանել է 168․am-ի որոշ հարցերի։ – Պարոն Գոբլ, 44-օրյա պատերազմից հետո և հատկապես վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին նկատվում է ջերմացում հայ-ամերիկյան հարաբերություններում գոնե հայտարարությունների տեսքով։ ԱՄՆ-ը ողջունում է ՀՀ-ում, այսպես կոչված, ժողովրդավարությունը,