Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Ֆիդանյանը 12 ամիս փորձաշրջանով նշանակվել է Ներքին գործորի նախարարության գլխավոր քարտուղար։ Համապատասխան որոշումը Փաշինյանը ստորագրել է այսօր՝ դեկտեմբերի 1-ին։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով», - նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայտնի էր դարձել, որ ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Արա Ֆիդանյանը, ով 2020-ի սեպտեմբերի 1-ին նշանակվել էր փոխոստիկանապետի պաշտոնում։