Պետք է ամրապնդենք վերջին տասնամյակի դրական զարգացումները՝ կրկնապատկելով և եռապատկելով վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Մեզ անհրաժեշտ է բավարար կլիմայական ֆինանսավորում. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովում Պարո՛ն նախագահող, Ձե՛րդ Գերազանցություններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ցանկանում եմ շնորհավորել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Ն.Վ. շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին և ԱՄԷ կառավարությանը՝ COP28-ի հիանալի կազմակերպման կապակցությամբ։ Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիր, և Կլիմայի փոփոխության մասին շրջանակային