«Պիկնիկ» պատերազմի դաշտում
Մերօրյա գունավոր ու վառ կերպարները չեն գիտակցում պատերազմի լրջությունը։ Արկերի պայթյուն, երգ, պար և վերջում այս ամենի հանգուցալուծումը միայն մեկն է… Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում կրկին հանդիսատեսին ներկայացվեց Ֆերնանդո Արրաբալիի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Պիկնիկ» ներկայացումը։ -Պիեսը կարդալուց հետո առանց երկմտելու որոշեցի բեմադրել, որովհետև իրականում մեր մասին է այս գործը։