Աշխարհը սպառազինվում է, իսկ սրանք, թշնամու քթի տակ, դեռ իրենց արագ քանդվող ասֆալիտի ու սալահատակի գովքն են անում․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուկրաինական հակամարտությունը զգալիորեն մեծացրել է վաճառվող զենքի հոսքերն ամբողջ մոլորակում։ Ռազմական ծախսերի տպավորիչ աճ է գրանցվել Եվրոպայում, հատկապես նրա արևելյան թևում, որտեղ նկատելի է Ռուսաստանի ռազմական գործողությունների շարունակականության մտավախությունը: