Հայաստանի պատանի բռնցքամարտիկները աշխարհի առաջնությունում նվաճեցին 4 ոսկի, 5 արծաթ եւ 1 բրոնզ ու նվաճեցին թիմային 2-րդ տեղը
«Միկա» մարզահամալիրում ավարտվեց բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որտեղ այս տարիքային խմբի Հայաստանի հավաքականը գերազանց արդյունք գրանցեց։ Մեր բռնցքամարտիկները վաստակեցին 4 ոսկե, 5 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ, թիմային հաշվարկով զբաղեցնելով 2-րդ տեղը։ Պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին կանգնեցին 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը, 50 կգ՝ Տիգրան Հովսեփյանը, 66 կգ՝ Արգիշտի ՀԱկոբյանը եւ 75 կգ՝ Ալբերտ Հարությունյանը։