Շիրակի մարզի 100 աշակերտներ կմեկնեն Դուբայ՝ մեկշաբաթյա շրջագայության
Շիրակի մարզի բարձր առաջադիմություն ունեցող 100 աշակերտներ գալիք տարում կմեկնեն Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք՝ ճամփորդության։ Նրանց խրախուսելու նպատակով նման ծրագիր է իրականացնում «Հակոբյաններ Համահայկական» մշակութային կենտրոնը։ Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից, այսօր այդ կենտրոնի ղեկավար Սմբատ Հակոբյանը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների, Շիրակի մարզի խոշորացված համայնքների ղեկավարների ու դպրոցի տնօրենների ներկայությամբ հանդիպում է