Ղրղզստանի նախագահը պաշտոնյաներին արգելել է ծննդյան օրվա առթիվ նվերներ տալ իրեն
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն արգելել է պաշտոնյաներին ծննդյան օրվա կապակցությամբ նվերներ մատուցել իրեն։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, այդ մասին ասել է նախարարական կաբինետի փոխնախագահ Էդիլ Բայսալովը։