ԲԸՏՄ-ն օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման դեպքեր է հայտնաբերել
❌ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել են օդի աղտոտման և ապօրինի ջրօգտագործման իրավախախտման դեպքեր։ ❗️ Մասնավորապես՝ ❌ Մայրաքաղաքում գործող ռետինե իրերի պատրաստման արտադրամասում գոլորշու արտադրության համար նախատեսված կաթսան շահագործվել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ ❌ Իսկ Վանաձոր քաղաքի ավտոլվացման կետում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ապօրինի