Քննչական կոմիտեն 28 միլիոն 327 հազար դրամով «հրատապ» կհավաքագրի OSINT տվյալներ
Քննչական կոմիտեն երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ոչ մրցակցային հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Միկրորինգ» ՍՊԸ-ի հետ՝ ձեռք բերելով տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային ծրագրային փաթեթներ: Պայմանագրի գինը շուրջ 28 միլիոն 327 հազար դրամ է: