Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Արգենտինայի նորընտիր նախագահի հետ
Աշխատանքային այցով Արգենտինայի Հանրապետությունում գտնվող Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի ընտրված նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։