Մեզ համար լավ կյանքը հայկական Արցախում էր, որ շատ-շատերը չէին գիտակցում՝ հիմա կիմանան․ «Հայացք Երևանից»
0
«Հայացք Երևանից» – Թե ինչ է կատարվում մեր շուրջը, շատ լավ հասկանում ենք ու չսպասենք, թե անգամ «Արցախ» անունը հնչեցնելուց զգուշացողները մեր գլխին երկնային մանանա են թափելու իրենց տված գումարային նվազագույն աջակցությամբ։ Կգա ժամանակ, բոլոր տեսակի աջակցություններից կզրկվենք, այն հավիտենական չէ, բայց հետո կհասկանանք, որ մենք զրկված ենք անգամ մայր Հայաստանում կամ մեկ ուրիշ երկրում