Այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով. Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով. Ադրբեջանը 9 ամսից ավելի շրջափակված պահեց մեր 120,000 հայրենակցի Արցախում, իսկ հետո էլ ենթարկեց զանգվածային ունեզրկման ու Հայրենիքից բռնի տեղահանման, զինված հարձակումներով զրկեց ապրելու իրավունքից, ենթարկեց ֆիզիկական ու հոգեկան անմարդկաին տառապանքների: Հետո սկսեց ամեն ինչ հերքել