Պարո՛ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, այդ թվերը չի, որ օրենք բերենք պաշտոնյաների բիզնեսի համար․ Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Ներկրվող ավտոմեքենան կայանելու համար սահմանված 1,600 դրամն արդեն իսկ զգալի գումար է և գինը բարձրացնելը խնդիրը չի լուծում։
Այս մասին ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ նկատեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Քաղաքական գործիչը այս հարցի վերաբերյալ նաև այլ մտահոգություն ունի։
«Թաքնված մի նոր բիզնես եք ուզում ստեղծել որոշ պաշտոնյաների համար, ստվերային մի հնարավորություն, այլ տրամաբանություն չկա։ Այս նախագծում կոռուպցիոն ռիսկ էլ կա»,- նախագծի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց Մինասյանը։
Հարցին իշխող խմբակցությունից արձագանքեց Արթուր Հովհաննիսյանը։
«Պարո՛ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, այդ թվերը չի, որ օրենք բերենք պաշտոնյաների բիզնեսի համար, պետությունը թալանենք և այլն»,- պատասխանեց Հովհաննիսյանը։