Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտները ՀՀ ՄԻՊ-ին ԼՂ-ից բռնի տեղահանված դպրոցականների իրավունքների պաշտպանության մասին հարցեր են ուղղել
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի Նորապատ համայնքի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ: Միջոցառումը նախաձեռնել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ): Ներկա են եղել Նորապատի, Այգևանի, Սարդարապատի դպրոցների սաները, Մեծամորի աշակերտական խորհրդի անդամները, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության,