Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնումը` մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր
Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Ջորջ Գերապետրիտիսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի ընդլայնումը՝ մարդկանց միջև շփումներից մինչև անվտանգության հարցեր: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել ԵՄ հարթակում համագործակցության կապակցությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարական սկզբունքների վրա։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն