Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2023

Այսօրվա «ինքն իր համար Հայաստանը» անհեռանկար, փլուզվող Հայաստանն է, այս իշխանության համար պարարտ միջավայրը. Վահե Հովհաննիսյան

0

Այսօրվա «ինքն իր համար Հայաստանը» անհեռանկար, փլուզվող Հայաստանն է, այս իշխանության համար պարարտ միջավայրը։

Իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Մեր անելիքը. «ինքն իր համար Հայաստանը» դարձնել Հայաստանի Հանրապետություն․

Կա ինքն իր համար Նիկոլ, ինքն իր համար իշխանություն, ինքն իր համար՝ ԱԺ, ինքն իր համար՝ ընդդիմություն, ինքն իր համար՝ սուր հարց, իրենք իրենց համար նախկին նախագահներ, ինքն իր համար՝ հասարակություն, նույնիսկ ինքն իր համար՝ քաղբանտարկյալներ։ Ինքն իր համար՝ սահմանին զոհ, ինքն իր համար՝ կորսված Արցախ, ինքն իր համար ապօրինի գույք, ինքն իր համար՝ Բաքվի բանտերում հայեր և լիքը այլ ինքն իր համար իրողություններ։

Այս բոլորի խզվածությունն այնքան մեծ է, որ միասնական պետության մասին այլևս խոսք չկա։ Մեր պետությունը  կորցրել է իմաստային և ֆունկցիոնալ միասնականությունը

Պետություն փրկելը նշանակում է հենց սա՝ վերականգնել միասնական պետության գաղափարը։

Ո՞նց ենք առաջ շարժվելու, ի՞նչ ենք ուզում կառուցել, և ինչպե՞ս. սա է ճիշտ պոզիտիվ բովանդակությունը (սրա համար  գոռալ, հայհոյել, «լիդերացավ» կպնել ու իրար խանդել չէ պետք, կամ՝ Նիկոլին ավելի հնչեղ անուն կպցնել, այլ՝ լուրջ մտավոր ունակություններով թիմ)։ Այս ամենը հանրությանը ներկայացնելու պրոցեսը, բացատրելը, երկխոսության մեջ մտնելը, շահագրգռելը, նույնիսկ գոռալը, արդեն տեխնոլոգիա է, որի համար պետք է կազմակերպչական և նյութական ռեսուրս։

Այսօրվա «ինքն իր համար Հայաստանը» անհեռանկար, փլուզվող Հայաստանն է, այս իշխանության համար պարարտ միջավայրը։

Սրա հակաթույնը միասնական պետության գաղափարն է՝ ներքին հաշտությամբ ու ստրատեգիական տեսլականով։

Սրա համար միանշանակ պետք են նոր ձևաչափեր, նոր լիդերություն, նոր գաղափարներ։ Բայց ցանկացած առողջ միավորման համար նախ տարանջատում է պետք։ Անառողջ սիմբիոզները պետք է դադարեցվեն։

Այսօրվա Նիկոլի իշխանության և տիտղոսային ընդդիմության հարաբերություններն անառողջ համակեցության մի ձև են։ Պայմանական ասած՝ սերժանտից մինչև գեներալ, երբ Նիկոլին հարցեր են տալիս և կոնստրուկտիվ աշխատանքով համատեղ ընտրում ինչ-որ հանձնաժողովի անդամ, դա լայն հանրության մոտ ստեղծում է նորմալության իլյուզիա։ Իսկ մեզ մոտ ոչ մի նորմալ բան չկա։ Մեր կյանքը հիմա մի մեծ ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆ Է։

Անազնիվ է, և պետության համար վտանգավոր՝ խաբել ինքներս մեզ և հասարակությունը, թե այսօրվա իրականությունը նորմալ է, ու փորձել ուղղակի ապրել։ Հանրային գործչի կշիռը, պետական մտածողությունը հակառակի մեջ է. չվախենալ ֆիքսել ԱՆՆՈՐՄԱԼՈՒԹՅՈՒՆԸ և լուծումներ առաջարկել։

Այս պրոցեսը միևնույն է գնալու է, սա էվոլյուցիա է, անկասելի ընթացք։ Այլ հարց է, որ պրոցեսը կարելի է արագացնել, բայց հնարավոր է նաև ցավալիորեն դանդաղեցնել և՝ հատկապես  անառողջ սիմբիոզների միջոցով։

Առողջ ձևաչափեր և առողջ պրոցեսներ սկսելու համար նախ պետք է տարանջատվել։ Չպետք է վախենալ արտաքին և ներքին տարանջատումներից՝ գաղափարական, սկզբունքային, արժեհամակարգային տարանջատումները միայն առողջացնելու են միջավայրը։

Պետք է լինել ազնիվ՝ վերջացնելու համար այս մղձավանջը ու սկսել կայուն, ժամանակակից պետություն կառուցել»,- գրել է Հովհաննիսյանը։





Губернаторы России
Москва

Собянин рассказал о рейтинге регионов по уровню развития государственно-частного партнерства





Москва

Бизнес-эксперт Екатерина Паршина дала 3 совета, как не стать самодуром в компании


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Концерт

Концерт «Битва Клавиров: Бах vs Моцарт»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии водных видов спорта в Ставрополье

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о развитии спорта в селах Чукотки

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге назвала главные стимулы россиян для систематических занятий физкультурой и спортом


ATP

Даниил Медведев идет третьим в чемпионской гонке ATP, Андрей Рублев — пятый



Новости Крыма на Sevpoisk.ru


Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России