Արարատ Միրզոյանը և Յուրայ Բլանարն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Յուրայ Բլանարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում երկու երկրների համագործակցության զարգացման ուղիները: Զրուցակցիներն արձանագրել են հայ-սլովակական ակտիվ քաղաքական երկխոսության և վերջինս ընդալյնելու նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը: Հայաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում են եղել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման և