Հայրենիք վերադարձած տղաներն արդեն ճանապարհին են, տուն են գնում․ Ռուստամ Բաքոյան
ՀՀ կառավարության ջանքերով հայրենիք վերադարձած տղաներն արդեն ճանապարհին են, տուն են գնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:
«Գործընկերներիս՝ Դավիթ Առուշանյանի և Կարեն Սարուխանյանի հետ «Մուրացան» զինվորական հոսպիտալում հանդիպեցի տղերքին, որոնք այստեղ ենթարկվել են մանրամասն բուժզննման և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն:
Նրանց հետ ամեն ինչ կարգին է:
Հանդիպել եմ նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնց հետ գտնվելու եմ կապի մեջ՝ և՛ նրանց, և՛ գերությունից վերադարձած մեր տղաներին հնարավորինս աջակցելու նպատակով:
Համոզված եմ, որ ՀՀ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ Բաքվի բանտերում պահվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձն ապահովելու նպատակով»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն էին տարածել, որում ասվում էր, որ Ադրբեջանն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայրենիք վերադառնալուց հետո նրանք տեղափոխվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալ և բուժզննում անցել։