Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2023

Արհեստական բանականության` խորը նեյրոցանցերի հիմքով առօրյա լուծումներ` Վիվա-ՄՏՍ-ի հաճախորդների համար (լուսանկարներ, տեսանյութ)

0

Տեխնոլոգիական առաջատար երկու ընկերություններ՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Yandex Plus-ը ներկայացնում են համատեղ առաջարկ՝ բջջային կապից օգտվողների համար:

ՏՀՏ ոլորտում Հայաստանի առաջատար Վիվա-ՄՏՍ-ը  միշտ ձգտում է իր բաժանորդներին առաջարկել ավելին, քան բջջային կապի ծառայություններն են։ Ընկերությունն այժմ կենտրոնացած է թվային լուծումների վրա:

Այսօրվա նորարարության թիրախում բաժանորդի համար ստեղծված անվճար առաջարկն է. Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդներին հասանելի է դարձել «Yandex Plus»  բաժանորդագրությունը: Երաժշտություն և փոդքասթներ Yandex Music-ում, ֆիլմեր և սերիալներ Kinopoisk-ում, էլեկտրոնային և աուդիոգրքեր Bookmate-ում, ինչպես նաև Yandex Go հավելվածի «Կոմֆորտ» և դրանից բարձր սակագներով 10%-ով մատչելի ճամփորդելու հնարավորություն:

Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու Yandex-ի հայաստանյան գրասենյակի համակարգող, նոր պրոդուկտների գծով տնօրեն Դմիտրի Ստեպանովը  ներկայացրել են Վիվա-ՄՏՍ-ի և Yandex Plus-ի համագործակցության մանրամասները։

Բնութագրությունը հասանալի չէ

Մասնավորապես, Yandex Music ծառայությունն անցել է առաջարկությունների նոր մոդելի՝ օգտագործելով խորը նեյրոնային ցանցեր «Իմ ալիքը» առաջարկությունների համակարգում և ստացել բջջային հավելվածների հիմնական բաժինների թարմացում՝ ներառյալ բրենդինգը, լոգոն և վիզուալիզացիան: Այժմ դրանք ավելի լավ են արտացոլում լսողի հույզերն այն պահերին, երբ Yandex Music-ը կռահում է ունկնդրի երաժշտական նախասիրությունները և փնտրելով՝ հրամցնում է նախընտրելի երաժշտությունը: «Իմ ալիքը» խելացի առաջարկությունների համակարգն այժմ օգտագործում է խորը նեյրոցանցեր՝ հասկանալու, թե ինչպես են զարգանում օգտատերերի երաժշտական հետաքրքրությունները և կանխատեսում դրանց զարգացման հնարավոր տարբերակները: Դրա շնորհիվ, «Իմ ալիքը» երեք անգամ ավելի արագ է բացահայտում նոր կատարողներին, քան դա կարող էր անել  ունկնդիրը:  

«Արհեսատական բանականության կիրառումը հնարավորություն է տալիս բացահայտել հաճախորդի կարիքներն ու գոհացնել նրա սպասումները: Հեռահաղորդակցության թվային վերափոխման դարաշրջանում «բաժանորդ» եզրույթին փոխարինելու է գալիս «հաճախորդ» եզրույթը: Ձայնային կապին ու ինտերնետ հասանելիությանը միանում է արհեսական բանականությունը՝ թույլ տալով չափազանց արագ կռահել յուրաքանչյուր անհատի նախասիրությունները: Արդյունքում՝ անասելիորեն ավելանում է առավել հարմար, թիրախավորված ու մատչելի լուծումներ առաջարկելու հնարավորությունը: Թվային վերափոխումը շարունակական է, և այս ոլորտում ևս Վիվա-ՄՏՍ-ը եղել ու մնում է առաջատար: Մեր թիմը ջանք չի խնայում մեր հաճախորդներին ամենալավը տրամադրելու համար՝ գործակցելով տեխնոլոգիական առաջատարների հետ, որոնցից մեկը տարբեր շուկաներում նորարար լուծումներ ներդրած Yandex Plus-ն է»,  - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:    

Բնութագրությունը հասանալի չէ

«Երաժշտության մեջ մարդկանց նախասիրությունները հաստատուն չեն, ժամանակի ընթացքում դրանք կարող են փոխվել տարբեր դինամիկայով։ Օրինակ, երբեմն մարդիկ կարճ ժամանակով «սիրահարվում են» որոշակի արտիստի կամ ժանրի, բայց այդ հրապուրանքն արագ անցնում է։ Եվ կան այլ օրինաչափություններ՝ երբ մարդը գտնում է իր սիրելի երաժշտությունը և երկար ժամանակ մնում դրա հետ։ Նրա նախապատվությունները կամաց-կամաց փոխվում են, նա աստիճանաբար անցնում է մի ժանրից մյուսը, հաճախ նույնիսկ չնկատելով դա։ Այսպիսով, վերլուծելով ունկնդրության պատմությունը, երաժշտական կատարումների հաջորդականությունը և այլ գործոններ, «Իմ ալիքը» այժմ կարողանում է ըմբռնել մարդու երաժշտական ճաշակի զարգացման ուղղությունը և կանխատեսել նրա նախասիրությունները: Սա նման է ժամանակակից լեզվական մոդելների աշխատանքին, ինչպիսին է Yandex GPT-ն, բայց՝ երաժշտության համատեքստում»,- ասել է Յանդեքսի նոր պրոդուկտների գծով տնօրեն Դմիտրի Ստեպանովը։

Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են ակտիվացնել Yandex Plus ծառայությունը My Viva-MTS հավելվածում: Կանխավճարային բաժանորդագրության դեպքում ծառայությունն ակտիվանում է ներառված փաթեթների հաջորդ ակտիվացման պահին, իսկ հետվճարայինների դեպքում՝ ակտիվացմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am





Губернаторы России
Москва

Собянин: Завершить строительство станции «Потапово» планируется в этом году





Москва

Внешний вид Хрома испортили. Как вернуть?


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин. Главное за день



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Анастасия Волочкова

Певец Шаляпин пообещал сдать в детдом ребенка от балерины Волочковой




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Организатор концертов Ратников: рэпер Уэст не выступит в «Лужниках» в Москве

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada

RT: сообщения про планируемый концерт Канье Уэста в Москве фейковые


Карен Хачанов

Российские теннисисты Хачанов и Самсонова отказались от участия в ОИ‑2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Новости 24 часа

Состоялась церемония вручения премии Men Today Trends



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России