103news.com
World News in Armenian
Декабрь
2023

Եթե Արցախի ԱԺ-ն ի վիճակի չլինի իրադարձություններին համապատասխան գործել, ապա հունվարի 1-ից կձևավորվեն նոր մարմիններ. Ղուկասյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, իշխող քաղաքական ուժի անդամները շարունակում են պնդել, որ Արցախի խորհրդարանի գործունեությունն այստեղ ուղիղ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը, իսկ Արցախի պատգամավորները նշում են, որ չնայած ամեն ինչի՝ շարունակելու են իրենց գործունեությունը։ Ձեր գնահատականն եմ խնդրում։ 

– Արցախի խորհրդարանի գործունեությունը Հայաստանում հավանաբար հակասում է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի ձեռք բերած պայմանավորվածություններին։ Որ բացի թղթի վրա գոյություն ունեցողներից՝ նման պայմանավորվածություններ կան, մենք տարբեր աղբյուրներից լսել ենք, սրանով է բացատրվում կոնկրետ իշխող ուժի արձագանքը։ 

Միջազգային իրավունքի տեսանկյունից, իհարկե, դա չի կարող հայ-ադրբեջանական հարաբերություններում ուժ գործադրելու կամ ռազմական գործողություններ վերսկսելու համար սպառնալիք լինել, բայց այս պայմաններում ես գտնում եմ՝ ճիշտ է, որ Արցախի վտարանդի կառավարությունը գործի ոչ թե Հայաստանում, այլ՝ Ֆրանսիայում։ Ֆրանսիան այն երկիրն է, որը կարող է իր տարածքում Արցախի կառավարության գործունեությանը վերաբերվել ավելի դրական, քան Փաշինյանն ու իր կառավարությունը Հայաստանում։

– Նկատի ունեք միայն Արցախի կառավարությա՞նը, թե՞ նաև խորհրդարանին։

– Նաև Ազգային ժողովը, մյուս կառույցներն այսօր գործառույթներ չունեն, այս պարագայում ակտուալ է Ազգային ժողովի դերակատարությունը, որովհետև միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ-ի, ճանաչել է Արցախի ընտրված ներկայացուցիչների իրավասությունը՝ մասնակցել Արցախի հարցի կարգավորմանը, ուստի նախագահն ու խորհրդարանի պատգամավորները՝ որպես Արցախի ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներ, հանդիսանում են վտարանդի կառավարության գլխավոր դերակատարները։ 

– Պարո՛ն Ղուկասյան, եթե դիտարկենք, որ այդ կառույցները համաձայնում են գործել Ֆրանսիայում, ապա Ֆրանսիան կաջակցի՞ նրանց։

– Այո՛, Ֆրանսիան այսօր մեր միակ գործընկերն է աշխարհում:

– Իսկ ի՞նչ է տալու այդ կառույցների գործունեությունը, եթե նկատի ունենանք, որ մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, որ Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Արցախի Հանրապետությունը դադարելու է գոյություն ունենալուց։

– Իհարկե ճիշտ կլիներ, որ վտարանդի կառավարությունը ձևավորվեր նախագահի իմփիչմենթի ու նշված հրամանագրի ապօրինի ճանաչման հիմքի վրա։ Մենք տեսնում ենք, որ այսօրվա Ազգային ժողովի կազմը չի կարող նման որոշում կայացնել, ու շատ կարևոր է 176 կազմակերպությունների ու ՏԻՄ ղեկավարների ստորագրած հռչակագիրը՝ Արցախի քաղաքական ու քաղաքացիական ուժերի, այդ թվում՝ Արցախի խորհրդարանական ու արտախորհրդարանական կուսակցությունների կողմից, որը հրապարակվել է դեկտեմբերի 9-ին, ու որը, ըստ էության, ներկայացնում է Արցախի հանրության դիրքորոշումը։ Եթե այս Ազգային ժողովն ի վիճակի չլինի իրադարձություններին համապատասխան գործել, ապա հունվարի 1-ից հետո կձևավորվեն նոր մարմիններ, որոնք կներկայացնեն Արցախը։

– Բայց կարծում եք, որ իսկապես կձևավորվե՞ն այդ մարմինները։

– Ոչ միայն կարծում եմ, այլ նաև աշխատում եմ այդ ուղղությամբ։

– Կարո՞ղ եմ ենթադրել, որ դուք եք լինելու նախաձեռնողներից մեկը, եթե ոչ գլխավոր նախաձեռնողը, պարո՛ն Ղուկասյան։

– Նախաձեռնողները պետք է լինեն հենց իրենք՝ արցախցիները, ես մասնակցել եմ այդ 176 հասարակական-քաղաքական ու տեղական ինքնակառավարման մարմինների հռչակագրի մշակման ու հրապարակման գործընթացին։ Դրա թիկունքին կանգնած է գործողությունների ծրագիր, որի վերջնական նպատակն է ամրագրել միջազգային մակարդակով Արցախի ինքնորոշման իրավունքը։ Այդ ծրագիրը քայլ առ քայլ իրականացվել է, առաջին քայլն արդեն արված է, հանրային ուժերի դիրքորոշումը ելակետն է, որից պետք է բխեն մյուս գործողությունները։

– Բայց եթե չկա Հայաստանի գործող իշխանության աջակցությունը, որքանո՞վ է հավանական, որ ինչ-որ արդյունքի կհասնեք։

– Կա Ֆրանսիայի իշխանությունների աջակցությունը, որն ավելի հզոր է, քան Նիկոլ Փաշինյանի ու իր կառավարության ցանկացած օժանդակություն։

– Այդ աջակցությունը դուք Ֆրանսիայից արդեն ունե՞ք, որ վստահաբար ասում եք, թե կաջակցեն։

– Այդ աջակցության մասին շուտով լրացուցիչ հիմք կհանդիսանա Սենատի նոր բանաձևը, որի նախագիծը հիմա շրջանառության մեջ է ու հրապարակված։ Առաջիկա օրերին Ֆրանսիայի Սենատը մտադիր է այդ նախագիծն ընդունել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Եթե Արցախի ԱԺ-ն ի վիճակի չլինի իրադարձություններին համապատասխան գործել, ապա հունվարի 1-ից կձևավորվեն նոր մարմիններ. Ղուկասյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Центр восточной медицины в Петербурге


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: К учебному году в МЭШ обновили популярные сервисы и запустили новые



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Песня

Продвижение Стихов. Раскрутка Стихов. Продвижение Песни. Раскрутка Песни.




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Московское «Динамо» в гостях победило «Амур» в матче КХЛ

Сборная РФ завоевала 6 золотых медалей на международной олимпиаде по астрономии

«Амур» — «Динамо» Москва. Видеотрансляция: смотреть КХЛ онлайн


ATP

Россиянин Алибек Качмазов вышел в основную сетку турнира ATP-250 в Чэнду



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Центр восточной медицины в Петербурге



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России