Պուտինը գտնում է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների բացակայությունը ինտեգրացիոն մի շարք միավորումների միջոցառումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինը նաև նշել է, որ այդ միավորումներից դուրս գալը չի բխում Հայաստանի շահերից։ «Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել իր անդամակցությունն ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Վերջին հաշվով դա, միևնույն է, պետության ընտրությունն է», – ասել է Կրեմլի ղեկավարը։ […]
The post Պուտինը գտնում է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի իշխանությունների բացակայությունը ինտեգրացիոն մի շարք միավորումների միջոցառումներից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինը նաև նշել է, որ այդ միավորումներից դուրս գալը չի բխում Հայաստանի շահերից։
«Չեմ կարծում, թե Հայաստանի շահերից է բխում դադարեցնել իր անդամակցությունն ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին։ Վերջին հաշվով դա, միևնույն է, պետության ընտրությունն է», – ասել է Կրեմլի ղեկավարը։
Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայություններին, դա, Պուտինի խոսքով, պայմանավորված է «Հայաստանում տեղի ունեցող որոշ գործընթացներով, և կապված չէ այդ ինտեգրացիոն միավորումների հետ աշխատանքը շարունակել կամ չշարունակելու ցանկության հետ»։
«Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները», – եզրափակել է Պուտինը։
The post Պուտինը գտնում է, որ Հայաստանի շահերից չի բխում ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցությունից հրաժարվելը appeared first on MediaLab Newsroom-Laboratory.