«Իրականացվում է սահմանված կարգին համապատասխան». քննչական կոմիտեն՝ Արսեն Թորոսյանի նախազգուշացումների մասին. «Ժողովուրդ»
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը վերջերս հրապարակեց այն պաշտոնյաների ցանկը, որոնք ապօրինաբար առկայծող փարոսիկներ են օգտագործում իրենց սպասարկող մեքենաների վրա: Ցանկում նշված էին ՀՀ դատախազ Աննա Վարդապետյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ինպես նաեւ ԱՄՆ, ՌԴ դեսպաններին սպասարկող մեքենաները: «Բոլոր պաշտոնյաների մեքենաները, որոնք