«Մեր ժողովուրդը թեւակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի»․ լույս է տեսել Տիգրան Հայրապետյանի նոր գիրքը
Լույս է տեսել քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի հոդվածների ու վերլուծությունների 4-րդ հատորը՝ «Անապատի հազար տարի» գիրքը։ Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։ Այս հատորում հեղինակը վերլուծում