Իմ սիրո երգիչը գնաց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել ի հիշատակ Արա Մարտիրոսյանի
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան լուրին։ Նա իր թելեգրամյան ալիքում հրապարակել է երգչի լուսանկարը՝ կից գրելով․ «Ընկերս, իմ սիրո երգիչը գնաց․․․»։
Հիշեցնենք, որ սիրված երգչի մահվան մասին հայտնի է դարձել ժամեր առաջ։ Այդ մասին հայտնել է երգչի մենեջեր Լիլիթ Գալստյանը։
Արա Մարտիրոսյանը գտնվում էր Նաիրի բժշկական կենտրոնում: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել: Նա 46 տարեկան էր։