Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան աջակցում է Պաղեստին պետության ճանաչմանը
Պաղեստին պետության ճանաչումը, որը խաղաղ կգոյակցի Իսրայելի հետ, ի վերջո կհանգեցնի պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտին։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Վանկուվերում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
«Մենք կշարունակենք հանդես գալ երկու պետությունների գոյակցման շնորհիվ հակամարտության լուծման կողմնակցի դերում, և կաշխատենք այդ ուղղությամբ։ Մենք տարածաշրջանում խաղաղություն և կայունություն չենք տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելցիները չեն ապրում ապահով հրեական պետությունում, իսկ պաղեստինցիները՝ միջազգային սահմաններում ճանաչված անվտանգ, ապահով և բարգավաճ Պաղեստին պետության մեջ, որին ձգտում են», - ասել է Թրյուդոն:
Կանադայի վարչապետի խոսքով՝ միջազային ասպարեզում Օտտավայի ջանքերն այժմ ուղղված են այդ նպատակին հասնելուն։