Մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները
Հին ժամանակներում ճգնավորության ոգի կար: Մարդիկ փորձում էին նմանվել միմյանց, և ո՛չ չարը, ո՛չ անտարբերությունը չէին դիմանում: Բարության առատություն կար, ճգնավորական ոգի, և այդ պատճառով էլ անփույթ մարդը չէր կարող հարատևել իր անտարբերության մեջ: Բարության ընդհանուր հոսանքը նրան իր մեջ էր առնում: Հիշում եմ, մի անգամ Սալոնիկում լուսացույցի ազդանշանին էինք սպասում, որպեսզի փողոցն անցնենք: