«Արցախը համայն հայության խիղճն է, համոզված եմ՝ ազատագրումը չի ուշանա…». Արթուր Խանջյան
2002 թվականից, ամեն տարի, մասնակցել ու նկարահանել եմ ֆրանսահայ համայնքի կազմակերպած բողոքի ցույցերն ընդդեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության։ Ամեն անգամ համախմբվելով Փարիզի սրտում վեր խոյացող Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Կոմիտասի հուշարձանի մոտ, հայ եւ ֆրանսիացի քաղաքական գործիչներն իրենց ելույթներով դատապարտել են թուրքաադրբեջանական հայատյաց քաղաքականությունը եւ միանալով իրենց բողոքն արտահայտող հազարավոր մասնակիցներին, ցուցապաստառներով, բողոքի