Վահագն Խաչատուրյանը ցավակցել էր, Ալեն Սիմոնյանը մի կես բերան ցավակցել էր, Սերժ Սարգսյանն էր ցավակցել, շատերը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը․ «Չորրորդ իշխանություն»
Հիշում ես, չէ՞, թե ոնց էիր «Զվարթնոց» օդանավակայանում այդպես արտահայտվում Բաբկեն Արարքցյանի հասցեին: Մի մարդու հասցեին, որին դու անձամբ շատ բանով էիր պարտական: Մի մարդու էիր վիրավորում, որը քո «կայացման» գործում էլ է իր համեստ դերն ունեցել: Ու այդ բառապաշարով էիր հակադարձում բոլոր այն ողջամիտ մարդկանց, որոնք մտահոգություն էին հայտնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարով: Իսկ հիմա, վիձիծե լի, լավ մարդ է համարում: Համարեիր այդպես, երբ դա անհրաժեշտ էր: