Ռուսաստանը ոչ մեկին թույլ չի տա իր կանոնները թելադրել և միջամտել. Մեդվեդև
Հասարակության մեջ շփոթություն և տարաձայնություն սերմանելու փորձերը հասարակության մեջ արժանանում են կտրուկ մերժման, Ռուսաստանի Դաշնությունը որևէ մեկին թույլ չի տա արտաքինից միջամտել և այլատյացություն տարածել, ասել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հասարակության մեջ խառնաշփոթ ու տարակարծություն սերմանելու, մեր զինված ուժերը վարկաբեկելու, հատկապես առաջնագծում գտնվող և ամենադժվար մարտական գործը կատարող հերոսներին արատավորելու փորձերը արժանանում են կտրուկ մերժման։
Մենք ոչ ոքի թույլ չենք տա մեր մեջ սերմանել այլոց գաղափարները, թելադրել կանոններ, որոնք հակասում են մեր ապրելակերպին, մեր ավանդույթներին, աջակցում են այլատյացությանը և ծայրահեղականությանը, ապակառուցողական գործունեություն ծավալել մեր թշնամիների հաշվին և ցուցումով»,- համագումարի ժամանակ ասել է Մեդվեդևը։