Ներկայացվեց արցախցի կանանց «ոսկե ձեռքերի» արտադրանքը
Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն ՀԿ–ի կազմակերպությամբ այսօր ընթացավ «Վըսկէ ծերքեր» փառատոնը։ Ցուցահանդես֊վաճառքին ներկայացված են նաև արցախյան տարատեսակ ուտելիքներ: Օրը հագեցած է նաեւ մշակութային անցուդարձով։ Ջութակահարուհի Լիլիթ Ռուշանյանը հանդես եկավ դասական կատարումներով, ազգագրական կատարումներով՝ Արցախի վաստակավոր արտիստ Վիտալի Ղազարյանը և Լիլիթ Ավանեսյանը։ Ծրագրի հովանավոր և Արցախի կանանց աջակից՝ Anna Astvatsaturian Foundation Լուսանկարները՝ Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից