Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին
Մեր կյանքում լինում են բազմաթիվ իրադրություններ, երբ փորձում ենք հասկանալ երկնային նախախնամության դերն ու կամքը տվյալ իրավիճակում, բայց հաճախ մշուշոտ էլ մնում է, ու չենք հասկանում, թե ինչու չիրականացավ սպասվածը: Մարդու և Աստծու միջև գտնվող այդ մշուշն անէանում է, երբ անհատը ձգտում է բացահայտել ճանաչողության խորհուրդը: