Աշխարհը կփրկի սերն ու գեղեցկությունը և արվեստը՝ որպես մեծագույն գեղեցկություն․ Արմեն Փիրուզյանի «բժշկական բացահայտումների ներկապնակը»
0
«Չկա արվեստ առավել կարևոր, քան բժշկությունը․․․»․ լատինական այս ասացվածքով էր սկսվում այն գիրքը, որը «հայտնաբերեցի» Երևանի գրախանութներից մեկում․ սկսեցի թերթել ու հասկացա, որ հենց այնպես չեմ կարող բաժանվել այդ գրքից․․․ Մի քանի էջ կարդալով՝ զգացի, որ այն կփոխի կերպարվեստի հետ կապված մեր բազմաթիվ պատկերացումները՝ սովորեցնելով արվեստի մեծագույն գործերին նայել բժշկի աչքերով․ նայել ու տեսնել այն,