ՀՅԴ Բիւրոյի անդամ Խաժակ Մկրտիչեան․ ՀՅԴ-ն փորձում է մարդու իրաւունքների դրօշակակիր կազմակերպութիւններում ճնշումներ բանեցնել, որ կարողանանք Արցախի ղեկավարներին ազատել․ «Ասպարէզ»
Այստեղ նաեւ տարօրինակ, ընդվզեցուցիչ եւ անհասկանալի է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք երկրների լռութիւնը, որոնք մինչեւ երէկ դեռ ամերիկեան բիւջէներով Արցախի Հանրապետութեանը գումարներ էին յատկացնում, այցելութիւններ էին կատարում Արցախ, Մինսկի խմբի համանախագահները բանակցութիւններ, խորհրդատուութիւններ, հանդիպումներ էին ունենում արցախցի գործիչների հետ: Ադրբեջանի կողմից այդ գործիչներին ուղղուած ահաբեկիչի ամբաստանութիւնն արժէ նկատել նաեւ ուղղուած է նշուած երկրներին, որոնք, ի վերջոյ եթէ եզրակացնենք, նշանակում է, որ ֆինանսաւորում կամ աջակցում էին ահաբեկչական կառոյցի, ինչն այդպէս չէ: