«Եթե մարդկությունը ճիշտ ընկալի սիրո գաղափարի իմաստը, կավարտվեն մարդկային չարչարանքները… ինչու ոչ՝ նաեւ պատերազմները»
0
Հարցազրույց նկարիչ, քանդակագործ Արթուր Դուրգարյանի հետ – Հարգարժան Արթուր, մասնագետների որակմամբ՝ ձեր զգացմունքային, ցնցող, ինչու ոչ՝ միստիկ աշխատանքները, մեծ հաշվով, ներկայացնում են սիրո տարբեր հոգեվիճակներ։ Մի առիթով էլ ասել եք, թե ձեր արվեստը պտտվում է մեկ յուրահատուկ բանի շուրջ՝ սիրո։ – Այո, այդպես է։ Իմ ստեղծագործությունները հիմնականում ոչ միայն զգացմունքների շարք են, այլ՝ կոնկրետ սեր։