Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2023

Ադրբեջանը հետաքրքրված չէ խաղաղությամբ և շարունակելու է Հայաստանի հետ կոնֆլիկտային օջախներ գտնել. Քաղաքագետ

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը – Պարո՛ն Սուքիասյան, Նիկոլ Փաշինյանը օրերս՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ «Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել»»։ Եթե իսկապես այդ հայտարարությունն այլևս չի գործում, ապա ինչո՞ւ այն ստորագրած կողմերը համատեղ չեն հայտարարում այդ մասին։  – Նոյեմբերի […]

The post Ադրբեջանը հետաքրքրված չէ խաղաղությամբ և շարունակելու է Հայաստանի հետ կոնֆլիկտային օջախներ գտնել. Քաղաքագետ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը

– Պարո՛ն Սուքիասյան, Նիկոլ Փաշինյանը օրերս՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց, որ «Իրադարձություններն են «ջրել» նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, մենք չենք «ջրել»»։ Եթե իսկապես այդ հայտարարությունն այլևս չի գործում, ապա ինչո՞ւ այն ստորագրած կողմերը համատեղ չեն հայտարարում այդ մասին։ 

– Նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի գերակշիռ մասը, եթե ոչ ամբողջ փաստաթուղթն արդեն դե ֆակտո հնացած է, քանի որ դրա հիմնական կետերը վերաբերում էին հայկական Լեռնային Ղարաբաղին ու դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, որն այլևս գոյություն չունի: ԼՂ-ն հայաթափվել է, ու այն կետերը, որոնք վերաբերում էին այնտեղ ապրող հայերի անվտանգության ապահովմանն ու այնտեղ խաղաղապահ ուժերի տեղակայմանը, այլևս գործուն չեն։ 

Հայկական շահերի տեսանկյունից՝ այդ հայտարարությունը դե ֆակտո արդեն հնացած է, բայց եթե դրան մոտենանք կողմերի շահերի ու դե յուրե տեսանկյունից, ապա փաստաթուղթը դեռ վերաբերելի է մնում այն իմաստով, որ Ռուսաստանը շարունակելու է փորձել այն օգտագործել՝ ապահովելու իր ներկայությունը արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Մոսկվան շահագրգռված է լինելու պահպանել ազդեցության որոշ լծակներ Ադրբեջանի վրա, և նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որ սեփական զորքերի տեղակայման լեգալ հիմքեր է տալիս՝ արդեն Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում, թեև Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կրում է ժամանակավոր բնույթ, ինչը հուշում է, որ նա օր առաջ ձգտելու է նրանցից ազատվել։ 

Ադրբեջանն էլ իր հերթին շարունակելու է հղում կատարել այդ փաստաթղթի 9-րդ կետին՝ կոմունիկացիաների ապաշրջափակման այն հատվածին, որը վերաբերում է Հայաստանի տարածքով Նախիջևանի ու Ադրբեջանի միջև կապի ապահովմանը, որը շահարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում։ 

Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությունը հուշում է, որ այդ կետերից հրաժարումը կամ դրանց փաստացի դադարեցումը փորձելու են օգտագործել 9-րդ կետից հետ կանգնելու միտումով, այն է՝ միջանցքային կարգավիճակ կամ ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման կարգավիճակից խուսափելու համար, ինչին այլընտրանք առաջարկվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ 

– Բայց Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «մենք դրա հետ որևէ խնդիր չունենք. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ճշգրիտ արտահայտում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»։

– Հակասությունն այստեղ Հայաստանի տարածքով՝ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կոմունիկացիաների ապահովման հարցում ռուսական ներկայությանն է վերաբերում, այսինքն՝ դա լինելու է Հայաստանի վերահսկողության ներքո՞, թե՞ վերահսկելու են ռուսական սահմանապահ զորքերը։ Հայաստանի կառավարությունը փորձում է Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի այդ հատվածը չհանձնել ռուսական վերահսկողությանը, այլ պահել ամբողջովին հայկական։ 

– Ստացվում է, որ այդ եռակողմ հայտարարությունը ձեռնտու չէ միայն Հայաստանի՞ն, պարո՛ն Սուքիասյան։

– Այն իմաստով, որ այնտեղ կարող են տեղակայվել ռուսական զորքեր, ու դա Ռուսաստանին կարող է ազդեցության լրացուցիչ լծակներ տալ հայ-ադրբեջանական գործընթացների վրա, որն իհարկե ձեռնտու է Ռուսաստանին։ Ադրբեջանի համար այդ ճանապարհի ձեռքբերման գլխավոր մոտիվը Հայաստանի վրա լրացուցիչ ճնշման գործադրումն է։ 

– Խաղաղության պայմանագրի մասով բանակցությունները, ըստ Փաշինյանի, ընթանում են օնլայն տարբերակով։ Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ Ադրբեջանը կգնա այդ պայմանագրի կնքմանը։

– Չեմ բացառում, որ կգնա պայմանագրի ստորագրմանը, բայց այստեղ հարց է, թե այդ պայմանագիրը ինչպիսի՞ բովանդակություն կունենա, ինչքանո՞վ ամբողջովին կբավարարի Ադրբեջանի պահանջները։ Այդ պայմանագիրը բնավ հավասարազոր չէ խաղաղության, որովհետև Ադրբեջանը հետաքրքրված չէ Հայաստանի հետ իսկապես խաղաղության հասնելուն, քանի որ գտնվելով իր նորագույն պատմության լավագույն փուլում, ունենալով զգալի ռազմական ու քաղաքական առավելություն Հայաստանի նկատմամբ, կփորձի հնարավորինս մաքսիմալիզացնել իր առավելություններն ու ձեռքբերումներն ու թուլացնել Հայաստանը։ 

Հայաստանի հետ իրական խաղաղության չհասնելու երկրորդ շահագրգռվածությունը պայմանավորված է իշխանության լեգիտիմության հանգամանքով, քանի որ Ադրբեջանում իշխանությունը երեսուն տարի՝ հիմնված է եղել ռեպրեսիվ միջոցների վրա, ինչն արդարացվել է ազգային այն նպատակով, որ Արցախը պետք է «ազատագրվի ու վերադարձվի», ու այդ բոլոր զրկանքներն ադրբեջանցի ժողովուրդը կրել է հանուն ազգային այդ նպատակի։ 

Հիմա, եթե իրենց միջից դուրս է գալիս Հայաստանի հանդեպ թշնամանքը, առաջանում է իշխանության լեգիտիմության խնդիր՝ ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները զրկանքների միջով անցնեն, եթե այդ ազգային նպատակներն իրականացել են, հետևաբար հասարակական կոնսոլիդացիան պահպանելու համար, կարծում եմ, Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են Հայաստանի հետ կոնֆլիկտային օջախներ գտնել։ 

– Իսկ բանակցություններին մասնակցելու հարցով ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Ադրբեջանը։

– Դժվար է ասել, Արցախի էթնիկ զտումից հետո փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շահագրգռված չէ դրանում, հատկապես շարունակել բանակցությունները արևմտյան միջնորդական հարթակներում: Թեև մենք Արևմուտքից Ադրբեջանի այդ գործողություններին որևէ խիստ պատասխան չտեսանք, բայց ակնհայտ է, որ կա քաղաքական ճնշում, ու Ադրբեջանը փորձելու է հնարավորինս ձգել այդ ճնշումներին առերեսվելու պահը՝ հրաժարվելով արևմտյան հարթակներում բանակցություններից։ Բայց չի կարող այդ պահն անվերջ ձգել, չնայած ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին, որովհետև որքան նրան հաջողվի ձգել ժամանակը, այնքան կմեղմանան իր նկատմամբ հնարավոր ճնշումները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ադրբեջանը հետաքրքրված չէ խաղաղությամբ և շարունակելու է Հայաստանի հետ կոնֆլիկտային օջախներ գտնել. Քաղաքագետ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин поздравил выпускников московских школ с праздником последнего звонка





Москва

«ИМЕНЕМ ЗАКОНА»: «СВЯТОЙ ЛЕНИН» ОТМЕНЯЕТ НАЛОГИ С ЗАРПЛАТ НАРОДА!


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Мэр Москвы расширил финансовую поддержку бизнес-ангелов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Моргенштерн

Связанную с Моргенштерном* блогершу Ахметову лишили родительских прав после видео, на котором она душила дочь




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Евро-Футбол.Ру»: «Спартак» никогда не интересовался Сафоновым

Эксперт оценила развитие района Филевский парк

Финал командного чемпионата ФНТР по настольному теннису пройдет в Москве


WTA

Хромачёва и Сизикова пробились в финал турнира WTA в Рабате в парном разряде



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Юрист Кузнецова рассказала, какие льготы будут действовать для россиян летом



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России