Ողջ հարցազրույցից կարելի է քամել մեկ որոշակի միտք. ՀՀ կառավարությունը հրաժարվում է Արցախի հարցից․ «Հայացք Երևանից»
Դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ «Հ1»-ին տված հարցազրույցն ավելի շատ հարցեր առաջացրեց, քան տվեց պարզաբանումներ: Եթե մի կողմ դնենք արցախյան բանակցությունների պատմության, դրանց սկզբունքների մասին իրարամերժ ու վիճահարույց, երկար ու մշուշապատ դատողությունները, ապա ողջ հարցազրույցից կարելի է քամել մեկ որոշակի միտք. ՀՀ կառավարությունը հրաժարվում է Արցախի հարցից եւ, վերջնականապես, միջպետական պայմանագրի տեսքով ճանաչելու է Ադրբեջանի տարածքային