Սալահը յուրօրինակ ռեկորդ է սահմանել
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Արսենալ»-ի հետ խաղում։ Սա պատմության մեջ նրա 10-րդ գոլն է լոնդոնյան ակումբի դարպասը։
Նա Պրեմիեր լիգայի պատմության միակ խաղացողն է, որը 10 կամ ավելի գոլ է խփել «Արսենալ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի (11) և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի (12) դեմ խաղում, հայտնում է armsport.am-ը։
Սալահը նաև մտել է Պրեմիեր լիգայի 10 լավագույն ռմբարկուների ցուցակը՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին խաղացող Մայքլ Օուենին, որը դարձել է 150 գոլի հեղինակ։
31-ամյա եգիպտոսցին Անգլիայի առաջնությունում խփել է 151 գոլ։