Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում էրդողանական վարչախմբի զինուժն այսօրվանից կրկին ռմբակոծում է․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Հյուսիսային Իրաքի և Սիրիայի քրդաբնակ տարածքներում էրդողանական վարչախմբի զինուժն այսօրվանից կրկին ռմբակոծում և բավական ակտիվ մարտեր է մղում Քրդստանի բանվորական կուսակցության մարտիկների դեմ։ Առկա սուղ տեղեկատվությունից կարելի է եզրակացնել, որ ռազմական գործողություններ են ընթանում Իրաքի Դուհոկի շրջանում և Սիրիայի Ղամիշլիի ու Դերիկի հատվածներում։ Էրդողանական վարչախմբի զինուժի պաշտոնապես հաստատված կորուստներն այս