Գեղադիր գյուղի սկզբնամասում փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղադիր գյուղի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։