Ընտրության իրավունք ունեցող մարդիկ կա՛մ ամբողջությամբ չեն տեսնում այն ամենը, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում, կա՛մ բացահայտ անտեսում են ներկա իրավիճակը․ հայտարարություն
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից հետո Երևանի «Ուրարտու»-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Հարգելի ֆուտբոլասերներ, կայացած ընտրություններում Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Սա խոսում է այն մասին, որ մեր ֆուտբոլային հասարակությունը, ավելի ճիշտ՝ ընտրության իրավունք ունեցող մարդիկ, կամ ամբողջությամբ չեն տեսնում այն ամենը, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում, կամ բացահայտ անտեսում