Արցախի ղեկավարների նկարներով պաստառները հաշված ժամեր անց հեռացնելը ՔՊ-ական իշխանության՝ Ալիևից ունեցած վախերի մասին վկայող ևս մեկ փաստ է․ ՀՅԴ
Տեղեկացրել էինք, որ Խանջյան փողոցի վերնանցման երկու կողմերում մեր կողմից փակցվել էին «Հայ ղեկավարները Բաքվի բանտում են» գրությամբ և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարներով պաստառներ։ Նշված գործիչներին աջակցող հայտարարության մեջ դատապարտվել էին ՀՀ-ում ԱՀ պետական ինստիտուտների գործունեության դեմ կատաղի պայքար մղող, Արցախի բռնի հայաթափումն այս օրերին Երևանում տոնող իշխանությունները։ Կանխատեսելի էր, որ Արցախի հետ առնչվող