Սկանդալային պատմության մեջ հայտնված երգիչը կմասնակցի Ախալցիխեի ամանորյա համերգին
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, կերգի Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալցիխեի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա համերգին։ Այս մասին նշված է Ախալցիխեի քաղաքապետարանի հրապարակման մեջ: