Ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման և սովորողների փոխադրման կարգում փոփոխություններ են կատարվել
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ յուրաքանչյուր տարվա համար առաջարկվում է ավարտական քննությունները համապատասխանեցնել գնահատման նոր համակարգին, չափորոշչի տրամաբանությանը, կրթական քաղաքականությանը։