Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Декабрь
2023

Շահումյանի, Քաշաթաղի շրջանների բնակչությունը երեք ամիս է՝ որևէ թոշակ ու նպաստ չի ստանում. Կարեն Հովհաննիսյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը – Պարո՛ն Հովհաննիսյան, բռնի տեղահանված արցախահայերի կենսաթոշակների ու նպաստների տրամադրման մասով ի՞նչ վիճակ է այսօր, բողոքներ կան, որ մարդկանց մեծ մասը սեպտեմբեր ամսից մինչ օրս չի ստացել իր հասանելիք գումարը։ – Կան ստացողներ, բնականաբար, ու կան քաղաքացիներ, որոնք ժամանակին վերաբնակվել են Արցախի Հանրապետությունում, […]

The post Շահումյանի, Քաշաթաղի շրջանների բնակչությունը երեք ամիս է՝ որևէ թոշակ ու նպաստ չի ստանում. Կարեն Հովհաննիսյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, բռնի տեղահանված արցախահայերի կենսաթոշակների ու նպաստների տրամադրման մասով ի՞նչ վիճակ է այսօր, բողոքներ կան, որ մարդկանց մեծ մասը սեպտեմբեր ամսից մինչ օրս չի ստացել իր հասանելիք գումարը։

– Կան ստացողներ, բնականաբար, ու կան քաղաքացիներ, որոնք ժամանակին վերաբնակվել են Արցախի Հանրապետությունում, խոսքը, մասնավորապես, Շահումյանի և Քաշաթաղի շրջանների բնակչության մասին է, որոնք այս օրերին լուրջ խնդրի առաջ են կանգնած, նախ՝ երեք ամիս է՝ որևէ թոշակ ու նպաստ չեն ստանում։ 

Երկրորդ՝ գործող ընթացակարգերը, որ արցախահայության սոցիալական աջակցության համար որդեգրել է Հայաստանի Կառավարությունը, կոնկրետ այդ խումբ մարդկանց համար հարթակը չի գործում, ավելի շուտ՝ չի ճանաչում մուտքագրված տվյալները, չնայած մարդկանց մեծ մասն ունի հաշվառման կրեկներ իր բնակության վայրում, սակայն տեղահանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո։ 

Հիմնականում այդ խումբ մարդիկ են, որ չեն կարողանում գրանցվել կենսաթոշակի այդ էլեկտրոնային հարթակում ու օգտվել ՀՀ Կառավարության աջակցությունից ու վերահաշվարկել իրենց կենսաթոշակները, որպեսզի դրանց չափն ու ձևը համապատասխանեցվեն Արցախի Հանրապետությունում գործող օրենսդրական կարգավորումներին, որպեսզի ստանան կենսաթոշակները։ 

Խնդիրը, ինչպես ինձ բացատրեցին, կապված է անձնագրային տվյալների բազայի հետ, ինչի հետևանքով էլ այսօր ունենք այդ խնդիրը, բայց Արցախի Հանրապետության հասարակական հիմունքներով աշխատող սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին ու պետնախարարին ուղղված իմ բարձրաձայնած հարցադրումները, որքան տեղյակ եմ, փոխանցվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, որի արդյունքում, կարծես թե, հարցն ունենալու է լուծում, ու այդ խումբ մարդիկ նույնպես կարողանալու են օգտվել իրենց կենսաթոշակներից։ Բաց է մնում, սակայն, նպաստների, միակ կերակրողին կորցրած ընտանիքների նպաստառության հարցը, որով ընթացքում ևս կփորձենք աշխատել, հասկանալ խնդիրները ու անել մեր առաջարկները ու տեսնենք, թե ի՛նչ կստացվի։

– Այսինքն՝ նպաստ բոլորը չե՞ն ստանում։

– Չէ՛, չեն ստանում։

– Իսկ կենսաթոշակ ստանալու խնդիր միայն ձեր նշած խումբ մարդի՞կ ունեն, մյուսները ստացե՞լ են։

– Ստեփանակերտի, Ասկերանի կամ Մարտակերտի այն քաղաքացիներին, որոնք ծնունդով Արցախից են ու հասել են կենսաթոշակային տարիքի, համակարգը ճանաչել է ու ընդգրկել՝ որպես այդ ծրագրից օգտվողների, իսկ այն մարդիկ, որոնք վերաբնակիչներ էին, գրեթե բոլորն անխտիր խնդիրներ ունեն։ 

– Իսկ այդ մարդիկ իրենց սոցիալական խնդիրներն ինչպե՞ս են կարողանում հոգալ այդ դեպքում, պարո՛ն Հովհաննիսյան։

– Այդ մարդկանց համար սոցիալական վիճակը խիստ պայթյունավտանգ է, ընդ որում՝ այդ բնակիչները, որոնք ժամանակին ունեցել են տարբեր մասնագիտական ուղղություններով աշխատանքներ, բոլորն անխտիր ունեն խնդիր ու չեն կարողանում ստանալ իրենց կենսաթոշակները, ու նրանց կենսապահովումը հիմնականում կա՛մ բարեկամներից, կա՛մ ընկերներից է կախված, որոնք պարտքով գումար են տվել այս ամիսներին, որպեսզի իրենց ապրուստ հոգան։ Վիճակը բավականին ծանր է, հատկապես որ դիմացն էլ Նոր տարի է, մարդիկ կուտակված պարտքեր ունեն՝ կապված կոմունալ վճարների, բնակֆոնդի վարձակալության հետ: 

Ունեն նաև վարկային խնդիրներ՝ մարդիկ ժամանակին սպառողական կամ այլ վարկ են վերցրել ու հիմա, չունենալով եկամտի որևէ աղբյուր, ուղղակի խնդիրներ ունեն բանկերի հետ: Թեև ՀՀ Ազգային ժողովում օրերս այդ հարցը քննարկվեց, բայց դա, ինչպես հասկանում եմ, կյանքի կկոչվի նոր բյուջետային տարում, բայց մինչ այդ մարդիկ առօրյա հոգսերով ծանրաբեռնված անելանելի վիճակի մեջ են։

– Իսկ բնակարաններով բոլո՞րն են ապահովված, թե՞ կրկին բարեկամների կամ ընկերների հույսին են։

– Չեմ կարող ասել, բայց կան ընտանիքներ, երբ երկու-երեք եղբայրներ մեկ տան մեջ են տեղավորվել ու գոնե այդ ձևով գլխի վերևում ծածկ ունեն։ Կան բնակարանային վատ պայմաններում գտնվող մարդիկ, որոնք մի կերպ ծածկել են տանիքն ու պատուհանները, կան նաև մարդիկ, որոնք բարձր գնով բնակարան են վարձակալել։ 

Պատկերը տարբեր է՝ ըստ մարդկանց սոցիալական հնարավորությունների, եթե Երևանում ու մարզային քաղաքներում վիճակը քիչ թե շատ բարվոք է, ապա գյուղերում մարդիկ ունեն բավական լուրջ խնդիրներ՝ բնակֆոնդի ու որակի հետ կապված։

– Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ տիրապետո՞ւմ եք տվյալների, թե բռնի տեղահանված արցախահայությունը Հայաստանում աշխատանքի տեղավորվելու հարցում ի՞նչ խնդիրների է բախվում։

– Արցախցիների մեծ մասը պետական ապարատում չի աշխատում, ու խնդիրներ կան քաղծառայության մրցութային կարգով աշխատանքի տեղավորվելու հարցում, ինչը բավականին բարդ խնդիր է, ու մի օր դա ևս դառնալու է լուրջ խնդիր Հայաստանի իշխանությունների համար։ 

Արցախահայության հիմնական մասը, որին ես եմ ճանաչում, խոսում եմ հետները, սպասարկման ոլորտում է՝ մատուցողներ, տաքսու վարորդներ, բանվորներ, արհեստավորները քիչ թե շատ կարողացել են տեղավորվել: Ունենք նաև մարդիկ, որոնք վարձակալությամբ վերցրել են խանութներ ու փորձում են իրենց հետագա գործունեությունը ծավալել մանրածախ առևտրի ոլորտում։ 

100 հազար մարդ տարբեր ճակատագրեր, տարբեր խնդիրներ ունի ու փորձում է մի ձևով իր սոցիալական հարցը կարգավորել, որովհետև պետության կողմից տրվող սոցիալական աջակցության չափը, իսկապես, չի կարող այդ մարդկանց ամենօրյա կենսական խնդիրները լուծել։

– Իսկ այդ տեխնիկական խնդիրների լուծման համար պատկան մարմինները հստակ ժամկետներ սահմանե՞լ են։

– Հստակ ժամկետներ չկան, բայց, իմ ունեցած տեղեկության համաձայն, դեկտեմբերի 22-ին համակարգը, կարծես թե, գործել է, Քաշաթաղի շրջանի Լճաշեն համայնքի թոշակառու ամուսինների դիմումն էլեկտրոնային համակարգը կարողացել է գրանցել, հույս ունենք, որ 25-26-ին համակարգը նորմալ գործելու է, եթե այլ խնդիրներ չառաջանան։

– Պարո՛ն Հովհաննիսյան, այս տարի, կարծես թե, Արցախի խորհրդարանը այլևս չի հասցնի նիստեր գումարել, ինչի մասին հայտարարվում էր, մյուս տարվա համար ի՞նչ ծրագրեր ունի Ազգային ժողովը։

– Արցախի խորհրդարանի ամենամեծ ու ամենագլխավոր խնդիրն Արցախի ճակատագրի ու Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտման միջազգայնացման հարցն է, եթե կարողանանք այդ հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնել ու հասցնել տրամաբանական ավարտին, ապա հույս կլինի, որ արցախահայությունը կրկին վերադառնալու է իր բազմադարյա բնօրրան։ 

Ժամանակը ցույց կտա, տեսնենք, համենայնդեպս, սա մեծ ողբերգություն էր ոչ միայն արցախահայության, այլև՝ ողջ հայ ժողովրդի ու պատմության համար։ Այսօր Ադրբեջանի նախագահը, կարծես թե, գտնվում է իր հզորության գագաթնակետում, վարում է շատ ռացիոնալ քաղաքականություն, ու անհրաժեշտ է, որ կարողանանք մեր իրավունքները միջազգային հարթակներում ներկայացնել ու պահանջել։ 

Սա միայն Արցախի խորհրդարանի խնդիրը չէ, կարծում եմ, որ այս հարցը յուրաքանչյուր հայի մտահոգության օբյեկտ պետք է լինի, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք այս վիճակից դուրս գալ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Շահումյանի, Քաշաթաղի շրջանների բնակչությունը երեք ամիս է՝ որևէ թոշակ ու նպաստ չի ստանում. Կարեն Հովհաննիսյան appeared first on MediaLab Newsroom-Laboratory.





Губернаторы России
Москва

Собянин: Производство одежды в Москве за последние пять лет выросло в 62 раза





Москва

Дипломатическая бизнес-встреча «Россия - Африка» прошла в Белом Особняке Villa Barvikha


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин назвал самые быстрорастущие отрасли производства в Москве



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Shaman

Звездные разборки: Shaman посвятил песню любимой женщине, а Надежда Бабкина привезет фестиваль в Тверскую область




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта

Спортивные прогнозы на OnlyBet


WTA

Камилла Рахимова вышла в полуфинал турнира WTA-250 в Рабате



Новости Крыма на Sevpoisk.ru




Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России