Ավտոճանապարհները Հայաստանում
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ծիլքար բնակավայրի կողքով