Գնաց «ագենտուրայի» ղեկավարների մոտ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այնուհետեւ՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այսինքն՝ այն կազմակերպությունների միջոցառումներին, որտեղից Հայաստանը, ըստ նույն Փաշինյանի քարոզիչների, եթե ոչ այսօր, ապա վաղը դուրս է գալու: Այն կազմակերպությունների, որոնց առանցքում Ռուսաստանն է, իսկ վերջինս, ըստ այդ քարոզիչների, ձգտում է Հայաստանում հեղաշրջում իրականացնել իր «ագենտուրայի» («5-րդ շարասյան») միջոցով: