Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են արագ շախմատի աշխարհի առաջնությանը
Այսօր Սամարղանդում (Ուզբեկստան) մեկնարկում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու է 12 շախմատիստ։ Կանանց մրցապայքարում մեր երկիրը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը եւ Սուսաննա Գաբոյանը։ Տղամարդկանց առաջնությունում հանդես են գալիս Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը եւ Էմին Օհանյանը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ