Սուրբծննդյան տոնավաճառ Գյումրիում՝ արցախյան, լիբանանյան խոհանոցով, ճապոնական քաղցրավենիքով ու հայկական գորգերով (ֆոտոշարք)
«Իմփաքթ հաբի» Գյումրու գրասենյակում կազմակեպվել էր Սուրբ ծննդյան տոնավաճառ՝ կենդանի երաժշտությամբ, արհեստի ու արվեստի գործերի՝ զարդագործության, գորգագործության, ասեղնագործության, ինչպես նաեւ՝ արցախյան, լիբանանյան խոհանոցի ցուցադրմամբ։ «Իմփաքթ հաբի» Գյումրու գրասենյակի պատասխանատու Գայանե Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մի հարկի տակ հավաքել են 30-ից ավելի արտադրողների, որոնք հիմնականում Շիրակի մարզից են, բայց կան նաև Երևանից, Ռուասաստանի Դաշնությունից։